Հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրապարակել են համատեղ հայտարարություն՝ կապված ԹՐԻՓՓ (TRIPPI) նախագծի իրականացման ընդհանուր շրջանակի մասին։
Այս նախաձեռնությունը, որի անվանումը հայերենում հնչում է որպես «Տրանսպորտային, ռազմավարական և տեխնոլոգիական ճանապարհ», նախատեսում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանից ընդամենը մի քանի կիլոմետրեր հեռավորության վրա տրանսպորտային և տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացում։
Այս քայլը ձեռնարկվում է միջազգային անկայունության, Իրանում տեղի ունեցող իրադարձությունների և Միացյալ Նահանգներ-Իրան լարվածության պայմաններում։ Այն նոր թեմա է բարձրացնում հայ-ամերիկյան հարաբերությունների և տարածաշրջանի անվտանգության համատեքստում։