Իմ տեղեկացմամբ՝ Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է։ Այս մասին ես հայտնում եմ՝ Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավորի՝ Մարիա Գաբրիելյանի հաղորդմամբ։
Քաղաքը երեկվանից հանդարտ չէ։ Քրդական ուժերի և իշխանությունների միջև ընթացող վերջին բանակցություններն արդյունք չտվեցին, ինչի արդյունքում քրդական կողմը դիմել է ռազմական գործողությունների։ Այս պահին քաղաքում շարունակվում են ինտենսիվ կրակոցները, կիրառվում են հրաձգային զենքեր և հրետանի։
Կարևոր է նշել, որ քրդական երկու շրջաններ անմիջապես հարակից են հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողությունները զգալիորեն ազդում են նաև մեր համայնքի վրա։
Առավոտյան իրավիճակը հարաբերականորեն խաղաղ էր։ Հայկական համայնքը կարողացավ մասնակցել սովորական կարգով անցկացվող պատարագին, թեմակալ առաջնորդը ընդունել է հավատացյալների շնորհավորանքները։ Սակայն, կեսօրին իրավիճակը կտրուկ փոխվեց։ Ներկայումս նահանգապետի կողմից հայտարարվել է, որ փակ կմնան դպրոցներն ու պետական հաստատությունները։ Թեև տանից դուրս գալն արգելված չէ, խորհուրդ է տրվում զգույշ լինել և հնարավորինս հեռու մնալ քրդական թաղամասից։ Քաղաքը գրեթե ամայի է։