Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարում է, որ թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ անվավեր է ճանաչվել իր սպասարկման տարածքում գտնվող 12/13 ընտրատեղամասի քվեարկության արդյունքը։

Անվավեր ճանաչման հիմնական պատճառը եղել է 8 համարի քվեաթերթիկի բացակայությունը ընտրական օրը։ Ըստ ԿԸՀ-ի տեղեկությունների՝ 12/13 ընտրատեղամասում քվեարկել է 809 ընտրող։

Ընտրական հանձնաժողովի կողմից կայացված որոշման համաձայն՝ այս քվեարկության մասնակիցների թիվը գրանցվել է որպես անճշտությունների գումարային չափ։ Ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, ըստ որոշման արձանագրվել են զրո։

Տեղամասի ընտրական նյութերը փոխանցվել են դատախազությանը հետաքննության նպատակով։