Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար գյուղում, որտեղ մինչև 2020 թվականը Ամանորը սպասվում էր անհամբերությամբ, և տոնական տրամադրությունը մշտապես առկա էր, վերջին տարիներին տոնական ոգին զգալիորեն նվազել է։ Գյուղացիների խոսքով՝ շատերն այժմ Ամանորը նշում են ոչ այնպես ուրախությամբ, ինչպես նախկինում, այլ ավելի շուտ իմիջիայլոց։

ԱՄՆ իրավապահ մարմինները 2026 թվականի հունվարի 5-ի վաղ առավոտյան ձերբակալել են մի տղամարդու, որը կասկածվում է Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի անձնական նստավայրի վրա հարձակում գործելու մեջ։ Իրավապահները մանրամասն տեղեկություն չեն հրապարակել հարձակման կամ ձերբակալվածի մասին։

Վեհափառ հայրապետը այսօր հոգևոր թափորի ուղեկցությամբ այցելել է Մայր տաճար։ Կարգալույծ Ստեփան Ասատրյանի սարկավագ եղբայրը Վեհափառին ուղեկցող հոգևոր թափորում է։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Իրանի զինված ուժերը գտնվում են բարձր մարտական ​​պատրաստության կարգավիճակում և ուժեղացնում են անվտանգության միջոցառումները՝ Իսրայելի կողմից հնարավոր նոր հարձակման ֆոնին։

Հաջորդ շաբաթ ԱՄՆ Սենատը կքննարկի մի բանաձև, որն արգելում է Թրամփին ռազմական գործողություններ ձեռնարկել Վենեսուելայի դեմ առանց Կոնգրեսի հաստատման։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դժգոհ է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայում կիրառվող մեթոդներից։