Վաշինգտոնում ընթացող «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրությանը ներկայացրեց իր տեսլականը Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման և երկու երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացի վերաբերյալ։

Նախագահը նշեց, որ երկու երկրների միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությունը կարողացել է լուծվել ռեկորդային կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը 24 ժամում։ «Նրանք պատերազմել են 30 տարի, բայց հակամարտությունը հաջողվեց կարգավորել 24 ժամում։ Խաղաղություն հաստատվեց երկու կարևոր երկրների միջև։ Ես դա երբեք չեմ մոռանա»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Թրամփը նաև նկատեց, որ հանդիպման արդյունքում երկու ղեկավարները կարողացել են հասնել աննախադեպ մերձեցման։ «Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընկերացել են»,- եզրափակեց նա։

Այս հայտարարությունը հնչեցվել է «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստի շրջանակներում, որին մասնակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ընթացքում վարչապետը հանդիպումներ է ունեցել այլ երկրների արտգործնախարարների հետ՝ քննարկելով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերը։