Գյուլագարակ գյուղի մոտ գտնվող «Սոճուտ» հանգստավայրը, որը գտնվում է Դենդրոպարկի հարեւանությամբ, մոտ մեկ ամիս առաջ փակվել է։ Այս որոշումը կայացվել է հակահրդեհային կանոնների խախտման պատրվակով։

«Սոճուտը» դեռևս սովետական տարիներին Հայաստանի ամենանշանավոր հանգստավայրերից էր համարվում։ Բժիշկները խորհուրդ էին տալիս այստեղ մեկնել թոքերի հետ կապված առողջական խնդիրներ ունեցողներին, քանի որ սոճիների անտառը բուժիչ էֆեկտ ունի։

Հանգստի այս սեզոնը համարվում է ամենաանհրաժեշտը «Սոճուտի» համար, սակայն այն փակվել է։ Ըստ տեղեկացված աղբյուրների՝ փակման պատճառը կարող է լինել հանգստավայրի սեփականատերերի քաղաքական հայացքները։ «Սոճուտը» կապվում է խորհրդային տարիների հայտնի ղեկավարներից մեկի՝ ՀԽՍՀ սովետական մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսան Մատվեյիչի որդու՝ Աշոտ Կիրակոսյանի անվան հետ, որը մտերիմ է Կարապետյանների ընտանիքի հետ։

Հանգստավայրի տնօրինությունը վաղուց վերացրել է հակահրդեհային «խախտումները», գրավոր դիմում է ներկայացրել օբյեկտը փակող կառույցին, սակայն օրերն անցնում են՝ պատասխան ստանալու առանց։