Իրավապաշտպան Նաիրա Կարապետյանը նշել է, որ «Իրեմնիմի փոդքասթ»-ի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի բողոքի ակցիայի ժամանակ ՄԱԿ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում իր խոսքով՝ միջազգային կառույցների դուռը գալու եւ նամակներ փոխանցելու գործողությունը խոսում է այն մասին, որ հենց ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի։
«Մեր ակցիան առաջին հերթին ուղղված չէ Վազգենին, Նարեկին կամ մյուս քաղբանտարկյալներին աջակցելուն, այլ այն արժեքներին, որոնք հաստատվել ու խորացել են մեր երկրում իշխանության տարիներին»,- ասել է նա։
Կարապետյանը նշել է, որ այս արժեքների ամենամեծ պաշտպաններն են եղել եւ պետք է լինեն եվրոպական կառույցները։ Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհուրդն ընդունել է քաղբանտարկյալների չափանիշներին վերաբերող առանձին 19.0 բանաձեւը։ Ըստ այդ բանաձեւի՝ Նարեկ Սամսոնյանի, որպես հացադուլի մեջ գտնվող բանտարկյալի, տեղափոխումը պատժախուց առաջին խտրականությունն է, որը կոպտագույն խախտում է այդ բանաձեւը։
Իրավապաշտպանը նաեւ հավելել է, որ իրեն վստահ է, որ միջազգային կազմակերպությունների գոնե լուռ աջակցությամբ էլ մեր երկրում իրականացվում են այն բոլոր ապօրինությունները, որոնց ականատեսն ենք։ Նա նշել է, որ նամակների հանձնումը հենց տեղեկացվելու ակցիաներն են, որ միջազգային որեւէ կառույց հետագայում չկարողանա փորձել խուսափել պատասխանատվությունից՝ պնդելով, որ բավականաչափ տեղեկացված չէր։
Այս համատեքստում Նաիրա Կարապետյանը նաեւ հիշեցրել է, որ հենց միջազգային կազմակերպությունների լուջ աջակցությամբ էլ բանտարկվեցին 4 սրբազաններ, եւ Բագրատ սրբազանը խաղադաշտից դուրս հանվեց՝ որպես ընդդիմության միասնական առաջնորդ։