Իրանի դեմ ԱՄՆ-ի անզիջումի և վերջնագրային դիրքավորման պայմաններում այս պահին հնարավոր է զարգացումների երեք հիմնական սցենար։

1. Բանակցություններ ուժի սպառնալիքի ներքո

Այս սցենարի համաձայն՝ բանակցությունները կսկսվեն ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ զինվորական գործողությունների սպառնալիքի պայմաններում։ Բանակցային գործընթացի հաջող ավարտը կնախատեսի Իրանի կողմից միջուկային ծրագրից ամբողջական հրաժարում, հրթիռաշինության ոլորտի սահմանափակում և տարածաշրջանի շիայական խմբավորումներին աջակցության դադարեցում։ Այս մոտեցումը կարող է էականորեն մեղմել տարածաշրջանում առկա լարվածությունը և կողմերին հնարավորություն տալ «դեմքը փրկելու» մանևրեր կատարելու համար։ Կողմերի միջև ներկայում կողմերի միջև տարածաշրջանային մի քանի երկրների միջնորդությամբ ընթանում են ուղերձների փոխանակումներ։

2. Սահմանափակ թիրախային գործողություններ և բանակցությունների մեկնարկ

Այս սցենարը ենթադրում է, որ ԱՄՆ-ը կսկիզբ դնելու է սահմանափակ, բայց թիրախային զինվորական գործողություններ՝ ուղղված ռազմական օբյեկտների, բարձրաստիճան զինվորականների և պաշտոնյաների դեմ։ Այս գործողությունները կհետևեն պարտադրված բանակցային գործընթացի մեկնարկին։

3. Լայնամասշտաբ պատերազմ

Այս ամենաթեժ սցենարը ենթադրում է լայնամասշտաբ զինված հակադրություն, որի նպատակը կլինի Իրանի վարչակարգի տապալումը։