Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Պակիստանի փոխվարչապետ ու արտգործնախարար Մուհամմադ Իսհակ Դարի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Իրանի նավահանգիստների նկատմամբ սպառնալիքները և ԱՄՆ-ի վերջին գործողությունները ամերիկյան դիվանագիտության մեջ անբարեխղճության և լրջության բացակայության հստակ նշան են։

Արաղչին բարձր գնահատելով Պակիստանի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, նշել է, որ Իրանի պատասխանատու մոտեցումն է պատերազմն ավարտելու դիվանագիտական գործընթացում։

Նա անդրադառնալով անցյալ տարվա դառը փորձին՝ հատկապես 2026 թվականի հունիսին և մարտին Միացյալ Նահանգների կողմից իրականացված ռազմական ագրեսիային, ԱՄՆ-ի վերջին գործողությունները՝ հրադադարի խախտումը, իրանական նավահանգիստների, ափերի և նավերի նկատմամբ սպառնալիքները, սպառնալից հռետորաբանությունը, անհիմն պահանջները և շարունակական հակասությունները համարել է անբարեխղճության և լրջության բացակայության հստակ դրսևորում։

Իրանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ իր երկիրը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ Իրանի ազգային շահերն ու անվտանգությունը պաշտպանելու համար։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու նախարարներն էլ շեշտել են խորհրդակցությունների շարունակականության կարևորությունը՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ընդհանուր նպատակն առաջ մղելու համար։