Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը չունի անհապաղ ծրագրեր ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասված միջուկային օբյեկտները վերականգնելու համար։

«Չնայած այն հանգամանքին, որ մի շարք շենքեր են ավերվել, և որոշ սարքավորումներ են վնասվել, մեր միջուկային տեխնոլոգիաները և կուտակված փորձը չեն կարող ոչնչացվել ավիահարվածներով։ Մեր մտավոր ներուժը և գիտական ​​բազան մնում են անվնաս։ Ներկայումս մեր միջուկային օբյեկտները վնասված են, և դրանք վերականգնելու անհապաղ ծրագրեր չկան։ Վերանորոգումները կսկսվեն միայն անվտանգության սպառնալիքների լիակատար վերացումից հետո», – ասել է նախարարը։

Արաղչին նաև ընդգծել է, որ Իրանի ներկայիս ռազմական իրավիճակը շատ ավելի լավ է, քան անցյալում։ Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները բացահայտել են «թույլ կետեր», և երկիրը պատրաստ է ինքնապաշտպանության անհրաժեշտության դեպքում։