Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը չի հրաժարվի իր խաղաղ միջուկային ծրագրից, հատկապես այն ոլորտներում, որոնք ուղղված են բժշկության, գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացմանը։
Նրա խոսքով՝ Իրանի ղեկավարությունը պատրաստ է համագործակցել և ցանկացած ստուգում անցկացնել՝ միջազգային հանրությանը վստահություն տալու համար, որ Իրանում միջուկային զենքի զարգացման ծրագրեր չկան։
«Մենք չենք ձգտում միջուկային զենք ունենալ։ Այս հարցում ունենք նաև մեր գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ֆեթվան, որը կտրուկ արգելում է միջուկային զենքի ստեղծումը», – ընդգծեց նախագահը։