Հայաստանում ռազմաքաղաքական ղեկավարություն, իշխանություն՝ այս բառի բուն իմաստով, վաղուց գոյություն չունեն։ Դիտարկենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ղեկավարը 2021 թվականից սկսած, որպես քաղաքական գործիչ, բացակայում է Հայաստանի ներքաղաքական կյանքից։ Եվ ինչո՞ւ միայն ներքաղաքական։ Տնտեսական, սոցիալական, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում կա՞ն։ Պաշտպանության ու գյուղատնտեսության ոլորտների մասին էլ կլռեմ։ Չկան… Էն ծույլիկ աշակերտի պես բացակա են։

Փոխարենը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և նրա առաջնորդը միշտ ներկա են դատախազությունում, ոստիկանությունում, ԱԱԾ-ում, ՔԿ-ում, հակակոռուպցիոն կոմիտեում, դատավորների կողքին, Բարձր դատական խորհրդում, հարկային ծառայությունում, Մարդու իրավունքների պաշտպանին շրջապատում և նման այլ տեղերում։ Ու անվերջ խոսում են այն մասին, թե իրենք երկիր են ղեկավարում, արտաքին քաղաքականություն են վարում, օրենք են ընդունում, ինչ-որ բաներ են զարգացնում։

Վերջերս էլ եկեղեցում են հայտնվել և, իբր, մեր հոգևոր կյանքն են բարենորոգում։ Դուք լսած կայի՞ք, որ վարչապետը կոնդակ գրի։ Գրել է, այն էլ՝ երկու հատ։ Առաջին կոնդակով հայտարարել է, որ չի ընդունում կաթողիկոսի որոշումը՝ թեմակալ առաջնորդ փոխելու մասին, իսկ երկրորդով՝ պաշտոնապես արված «սրբազանին» կրկին կարգել է «սրբազան» ու թեմը վստահել նրան։ Վարչապետ մի ասա, մի կրակ ասա… Ասում ես՝ սա շատ խնդալու է, ամոթ է, թքում-մրում ես, տանձին չի, ասում է՝ անձրեւ է գալիս։ Թե բա՝ դոմփում ա… Բայց փորձիր իրեն հարցնել՝ դու, ինչ է, սուրբ ես, չե՞ս դոմփում… Իսկույն դատի է տալիս, թերթի այդ անմեղ հարցադրումը դարձնում կորդեբալետ։ Բա քաղաքականությամբ զբաղվողն այդպիսի վարք կդրսեւորի՞։

Մի երկու օր առաջ լրագրողներով կառավարությունում էինք։ Բրիֆինգ էր տալու։ Ինքն ինչ հայտարարել էր հանրության առաջ ու գրել իր գրքում՝ դրեցինք դեմը։ Թալանից ու պարգեւատրումներից էլ հետաքրքրվեցինք… Մի քանի րոպեանոց բրիֆինգի ընթացքում լրագրողները դարձան նրա թշնամին… Է՛լ գլուխը քորել, է՛լ՝ հետեւը, է՛լ դեմքը ծռմռել, է՛լ աչքերը ոլորել, է՛լ լրագրողներին սպառնալ… Այսքան բանից հետո էլ չհանգստանալով՝ զանգել է Ալեն Սիմոնյանին, թե՝ պատժիր այդ լրագրողներին։ Եվ այդ չստացված բրիֆինգի հաջորդ օրը լրագրողներին տառացիորեն ծեծուջարդով դուրս վռնդեցին ԱԺ-ից։ Բա քաղաքականությամբ զբաղվողը նման վարք կդրսեւորի՞։ Ի՞նչ էր պատահել, լրագրող էինք, էլի, հո զինված բանդա չէի՞նք, որ մեզ հետ այդպես վարվեր։ Հիմա էլ դարձել ենք նրա չկայացած թիմի բերանի ծամոնը… Թե բա՝ լրագրությունը Հայաստանում մեռավ։ Այ, այս աստիճանի դուռակ են։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք ասում, արա… Կարո՞ղ եք մի երկիր ցույց տալ, որտեղ լրագրություն ու լրագրող չլինեն։ Այնպես որ, եթե լրագրությունը Հայաստանում մեռել է, ուրեմն Հայաստանն էլ է մեռած, իսկ դուք, որպես Հայաստանի իշխանություն, առավել ևս։

Երանի սրանք, ոստիկանության, դատախազության, ԱԱԾ-ի, դատարանի, եկեղեցու, լրագրողների և այլոց գործերին միջամտելով, կարողանային իմիտացիա ստեղծել, թե քաղաքականությամբ են զբաղվում։ Ախր, դա էլ չի ստացվում իրենց մոտ։

Այս վերջին ամենաաղմկոտ գործը վերցնենք։ Էն Սամվել Կարապետյանը մի օր բանտում է քնում, մի օր՝ տանը։ Դատապաշտպանները դատարանից նրան բերում են տուն, ԱԱԾ-ն գալիս, հետ է տանում բանտ, դատապաշտպաններն էլի բերում են տուն։ Ես արդեն կասկածում եմ, որ պարոն Սամվել Կարապետյանը բանտարկյալ է, այն էլ՝ քաղաքական բանտարկյալ։ Զգում եք, չէ՞, թե ինչ ք․․-ի մեջ է գցել իրավապահներին՝ ԱԱԾ-ից մինչև դատախազ ու դատարան։ Բա քաղաքականությամբ զբաղվող իշխանությունը մասխարա կդառնա՞ հանրության առաջ։

Ալեն Սիմոնյան… Թվում է՝ քաղաքական լուրջ դեմք է, ԱԺ նախագահ, ֆլան, ֆստան, աշխատակազմ ունի, պադավատ, ախրանա, լիքը փող… Այս մարդու քաղաքական երեւակայությունը, ուրեմն, «հետույք» բառից այն կողմ չի անցել։ Էն խեղճ Նարեկ Սամսոնյանին, այդ բառն օգտագործելու համար, դարձրեց քաղբանտարկյալ։ Շարքային քաղաքացու ուղեղում էլ, հասկանում ես, կարճ միացում է տեղի ունենում՝ եթե Նարեկը քաղբանտարկյալ է, ուրեմն Ալենն էլ քաղաքական