Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած և Եկեղեցուն ու Վեհափառ հայրապետին ուղված արշավանքը, որը նախատեսվում էր որպես կուլմինացիոն, փաստացի, թերևս անսպասելիորեն, կանգ է առել։
Պատճառը պարզ է՝ պայքարը մղվում է գոյություն չունեցող անձի դեմ։ Իշխանական շրջանակներում, երբ խոսքը վերաբերում է Վեհափառին, նրա ավազանի անունը՝ «Կտրիճ Ներսիսյան», օգտագործվում է ոչ թե որպես պաշտոնական դիմելաձև, այլ իբրև վիրավորանք։
«Ժողովուրդ» օրաթերթի կողմից կատարված խորհրդանշական ստուգումը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում «Կտրիճ Ներսիսյան» անուն ազգանունով անձ գոյություն չունի։
Այս փաստը բացահայտում է իշխանության նպատակը՝ ավազանի անունով դիմելով վիրավորել կաթողիկոսին։ Սակայն, ինչպես հայտնի է և՛ պաշտոնական փաստաթղթերից, և՛ Վաղարշապատի ընտրողների ցանկի ուսումնասիրությունից, Վեհափառ հայրապետի անունը Գարեգին Բ Ներսիայանն է, ինչպես հստակ նշված է նրա անձնագրում։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի կողմից ներկայացվող պահանջները, որոնք ուղղված են «Կտրիճ Ներսիսյանին», ոչ միայն անհասցե են, այլև անանուն։ Քանի որ «Կտրիճ Ներսիսյան» անուն ազգանունով մարդ գոյություն չունի Հայաստանում, բնականորեն առաջանում է հարցը. ով և որտեղից պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի պահանջով։