Նախօրեին, երբ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստին մասնակցելու էր գնացել կաթողիկոս Գարեգին Բ-ն, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը իշխանական շրջանակներում մեծ աղմուկ է բարձրացրել։
Սարգսյան ընտանիքը, որտեղ ներկա էին Արամ եւ Արմեն Սարգսյանները, դիմավորեց Վեհափառին եւ խոնարհվեց՝ համբուրելով նրա աջը։ Այս պահը իշխանական թիմի որոշ անդամների կողմից ընդունվել է որպես անսպասելի եւ անհասկանալի քայլ։
Իշխանական շրջանակներում շատերը չեն կարողանում հասկանալ, թե ինչպես կարող էր իշխանական համախոհ Արամ Սարգսյանը նման հարգանք եւ խոնարհում ցուցաբերել Վեհափառի նկատմամբ այն պահին, երբ իշխանական շրջանակներում նրան վերջին օրերին հակառակ մոտեցում էր ցուցաբերվում։ Իշխանական մեր զրուցակիցը նշեց, որ չնայած տասնյակ հարյուրավոր իշխանականներ էին մտադրված մասնակցել հոգեհանգստին եւ նույնիսկ թաղմանը, այդ տեսարանից հետո շատերն են մտքափոխվել եւ թաղմանը չեն մասնակցել։