Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն հաստատել են ԹՐԻՓՓ ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Այս մասին հայտնում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Ըստ նրա՝ ծրագրի շահագործումը մինչև խորհրդարանական ընտրություններ տեղի չի ունենա։ Նա նաև ընդգծել է, որ անվտանգության բոլոր հարցերը կլուծվեն հայ իրավապահ մարմինների կողմից, իսկ այլ ուժերի ներգրավում չի նախատեսվում։

Այս հայտարարությունը հաջորդում է Թուրքիայի կողմից հրապարակված տեղեկություններին, որոնց համաձայն՝ Անկարան բանակցություններ է վարում ոչ միայն իրանցի, այլև ամերիկացի պաշտոնյաների հետ։

Հիշեցնենք, որ ԹՐԻՓՓ (TRIPP) ծրագը նախատեսում է ապահովել Հայաստան-Եվրոպա միջանցքի անվտանգությունը՝ օգտագործելով Թուրքիայի տարածքը։ Այն նաև նախատեսում է ապահովել ապրանքների և մարդկանց անցումը։