Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ձևավորի դաշինք Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ։
Ըստ Փերինչեքի՝ այս քայլը կլինի ԱՄՆ-ի ծավալապաշտական քաղաքականությանը հակազդելու ամենաարդյունավետ միջոցը։ Նրա կարծիքով՝ այդպիսի դաշինքը կդառնա պատմականորեն հզոր ուժ, որը կկարողանա կանխել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մասշտաբի ռազմական հակամարտություններ։
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ այս դաշինքը կկանխի ԱՄՆ-ի իմպերիալիստական ազդեցության տարածումը։
Փերինչեքը նաև ընդգծել է, որ Թուրքիայի անվտանգության հիմնաքարը և երաշխիքը «պետության և ժողովրդի անխախտ միությունը» է։