Ընդդիմության կողմից խորհրդարանի աշխատանքը բոյկոտելը կամ պատգամավորական մանդատներից զանգվածային հրաժարումը հազվադեպ է հանգեցրել իշխանության հրաժարականին կամ նոր ընտրությունների նշանակմանը։ Այս մարտավարությունը սովորաբար դիմում են, երբ համոզված են, որ ընտրական գործընթացը չի արտահայտել հանրային կամքը կամ ցանկանում են ստեղծել լեգիտիմության ճգնաժամ։ Սակայն գործնականում այն հաճախ հակառակ է ազդում՝ ամրապնդելով իշխող ուժի ինստիտուցիոնալ դիրքերը։
Այս հարցի վերլուծությունը պետք է սկսել հիմնարար սահմանումներից։ Խորհրդարանում «3 քաղաքական ուժի ներկայացվածության» անհրաժեշտ և պարտադիր կանոնը կիրառվում է մանդատների նախնական բաշխման փուլում, ոչ թե ընտրություններից հետո առաջացած հրաժարումների դեպքում։
Քննարկենք երկու հիմնական սցենար։
Սցենար 1․ Ընդդիմությունը վերցնում է մանդատները, հետո հրաժարվում է
Եթե «հավաքական ընդդիմությունը»՝ «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն, վերցնում են մանդատները, ԱԺ-ն սկսում է աշխատանքը, իսկ առաջին նիստից հետո հրաժարվում է բոլոր մանդատներից, ապա խորհրդարանը մնում է առանց ընդդիմության։ Սա ստեղծում է լուրջ սահմանադրաիրավական խնդիր։
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովում պետք է ապահովվի ոչ միայն մեծամասնության, այլև ընդդիմության ինստիտուցիոնալ գոյությունը։ Սակայն օրենսդրությունը չի նախատեսել նման հավաքական բոյկոտի վիճակ և դրանից դուրս գալու կոնկրետ լուծում։
Այսպիսով, եթե ընդդիմադիր ուժերը ոչ միայն ընտրված պատգամավորներով, այլև ամբողջ ցուցակներով հրաժարվում են մանդատներից, ապա առաջանում է իրավական ճամփորդություն։ Քանի որ ԱԺ-ն արդեն ձևավորված է, առաջին նիստը գումարված է, պատգամավորները ստացել են մանդատներ, խորհրդարանը սկսել է իր լիազորությունների իրականացումը, ապա նրա հրաժարումը մանդատներից նախ պարտադիր կբերում է նույն ցուցակների հաջորդ թեկնածուների մանդատների ստանալը։ Եթե նրանք էլ հրաժարվում են, ապա մանդատները թափուր են մնում։ Արդյունքում ԱԺ-ն ձևավորված է, իշխանությունը չունի որևէ խնդիր, իսկ ընդդիմությունը կորցնում է խորհրդարանական հարթակը։
Սցենար 2․ Ընդդիմությունը չի վերցնում մանդատները
Եթե ընդդիմությունը չի վերցնում մանդատները, ապա խորհրդարանը չի կարող ձևավորվել։ Սակայն նույնիսկ այս դեպքում իշխանությունը չի ստանալու իշխանափոխության կամ համակարգային փոփոխության հնարավորություն։ Իրավական առումով խորհրդարանը կարող է շարունակել գործել, սակայն քաղաքական առումով կձևավորվի լեգիտիմության և ներկայացուցչականության լուրջ ճգնաժամ։
Քաղաքական հետևանքները
Եթե ՔՊ-ն ունենա 61 պատգամավոր, իսկ մնացած 44 մանդատները թափուր լինեն, ապա կստեղծվի հետևյալ իրավիճակը․
Կայուն մեծամասնություն: ՔՊ-ն կունենա կայուն մեծամասնություն, որը կկարողանա ընդունել ցանկացած օրենք առանց ընդդիմության հակակշռի։
Լեգիտիմության ճգնաժամ: Քանի որ ընդդիմությունը կորցնում է խորհրդարանական ներկայացվածությունը, կստեղծվի լեգիտիմության խոր ճգնաժամ, որը կամրապնդի ընդդիմության կողմից ընտրությունների վիճարկման դիրքերը։
Անիրականանալի գործարք: Սահմանադրական մեծամասնության առավելությունը կդարձնի անիրականանալի Ադրբեջանի հետ «խաղաղության գործարքի» իրավական և պսևդոլեգիտիմ փաթեթավորումը։
Միջազգային փորձը
Այս մարտավարության անարդյունավետությունը հաստատվում է միջազգային փորձով։ Օրինակներ են Բանգլադեշը, Վենեսուելան, Սերբիան և Կոսովոն։ Բոլոր դեպքերում ընդդիմության զանգվածային բոյկոտները կամ մանդատներից հրաժարումը հանգեցրել են իշխանության ամրապնդմանը, քաղաքական ճնշման ավելացմանը և ընդդիմության ինստիտուցիոնալ ազդեցության նվազմանը։
Հետևաբար, եթե նկարագրված սցենարը իրականություն դառնա, ապա քաղաքական համակարգը կհայտնվի այնպիսի վիճակում, որը միջազգային պրակտիկայում սովորաբար գնահատվում է որպես մրցակցային ժողովրդավարության թուլացում և ընդդիմության ինստիտուցիոնալ ներկայացվածության ճգնաժամ։