Հունվարի 9-ի առավոտյան, ժամը 01։20-ի սահմաններում, Երևան քաղաքի ոստիկանության վարչություն է ստացվել զեկուցում, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել քաղաքացի, որը տուժել է հրազենային վնասվածքներից։

Ինչպես պարզվել է, հիվանդանոց է մեկնել Երևանի քրեական վարչության օպերատիվ խումբը։ Բժիշկները հայտնել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Արտակ Մ․-ն է։ Նա գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ տալու բացատրություն։

ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության դեպքի վայրը, հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին։