Այսօր, ապրիլի 17-ին, Երևանի քաղաքի դատարանի Ավանի նստավայրում լարված իրավիճակ է առաջացել։ Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ՝ իրենց աջակցությունը հայտնելով տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանին։

Հավաքի ընթացքում բախումներ են սկսվել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև։ Արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է 17 անձ։

Իմ տեղեկացմամբ՝ բերման ենթարկված անձանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Նախաքննական մարմինը դատարանին միջնորդել է մասնակիցներից մի քանիսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։

Այս պահին ձերբակալվածների պաշտպանները սպասում են քրեական գործի մակագրմանը՝ պարզելու համար, թե որ դատավորին է այն մակագրվելու և ինչ որոշում կկայացնի դատարանը։