Քննչական կոմիտեն հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Հարուցման հիմքը դարձել է օգոստոսի 1-ին հրապարակված տեղեկատվությունը, որը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի և «Իմպեքս» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրին։ Այդ պայմանագրի համաձայն՝ «Իմպեքս» ՍՊԸ-ն պետք է կատարեր ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ։
Պայմանագրի կնքումից հետո «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն դատական կարգով բողոքարկել է մրցույթի արդյունքները։
Քրեական գործի նախաքննության ընթացքում Վազգեն Հարությունյանի նկատմամբ կիրառվել են խափանման միջոցներ՝ բացակայելու արգելք և պաշտոնավարման կասեցում։