Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ծայրագույն վարդապետ Ալճանյանը հայտնել է, որ երեկ ստացել է սպառնալիքով նամակ Երուսաղեմի պատրիարքից։

Իմ հայտարարության կապակցությամբ, որում ես ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդի ստեղծումը, և հայտարարում եմ, որ միանում եմ նրանց՝ ընդունելով հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը, Երուսաղեմի պատրիարքը զգուշացրել է ինձ, որ եթե մինչև իրիկուն ես չհետ կանգնեմ այս քայլից, իմ դեմ որոշում կընդունվի։

Պատրիարքը նշել է, որ ինձ սպառնացել է արտաքսել միաբանության կամ կարգալույծ հռչակել։ Իմ պատասխանն է՝ «Կամ զիս պիտի արտաքսեն միաբանութենե կամ կարգալույծ հռչակեն։ Թող անեն։ Ես միանալոց սրբազան եղբայրների և վարչապետի այս բարեկարգման, բարենորոգման շարժումին, որը անհետաձգելի պահանջ է, այսօր հրամայական պահանջ է։ Ես իրենց զգաստության կհրավիրեմ»։

Այս իրադարձությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ես հրապարակավ աջակցել եմ Հայաստանի եկեղեցական առաջնորդների կողմից սկսված բարենորոգման շարժմանը։