2025 թվականի դեկտեմբերի 24-ին ես տեղեկատվական հարցում ուղարկեցի Տավուշի մարզպետին՝ Նիկոլ Փաշինյանի դասընկեր և ամուսնության քավոր Հայկ Ղալումյանին։ Հարցման առարկան 2026 թվականին Հայաստանում նախատեսվող 230 հանրակրթական դպրոցների փակման ծրագիրն էր։

Ես հետաքրքրվում էր՝ Տավուշի մարզում քանի՞ դպրոց է նախատեսվում փակել, ո՞ր դպրոցներն են դրանք, և ինչպե՞ս է լուծվելու այդ դպրոցների աշակերտների՝ այլ բնակավայրերի դպրոցներ ամենօրյա տեղափոխության հարցը։

Ստացված պատասխանը զարմանալիորեն պարզ էր․ «Դպրոցների փակվելու վերաբերյալ որոշում առկա չէ»։ Իհարկե, ուսումնական տարվա կեսին ինչո՞ւ պետք է գոյություն ունենար նման որոշում։ Սակայն այս պարզ պատասխանը չի հերքում այն փաստը, որ դպրոցներ փակվելու են։ Իրականում, կառավարության այդ որոշման մասին բազմիցս հրապարակվել է։

Հավանական է, որ փակումները կիրականացվեն ուսումնական տարվա ավարտից հետո։ Այս քայլի հետևում կարող է լինել քաղաքական հաշվարկ։ 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված Ազգային ժողովի ընտրություններից առաջ հանրակրթական դպրոցների փակումը կարող էր զրկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը փակվող դպրոցների աշակերտների ծնողների և ուսուցիչների քվեներից։ Ուստի, որոշումը, թերևս, կկայացվի այն բանից հետո, երբ կուսակցությունը կորցնի իր հնարավոր ազդեցությունը։