ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայց է ներկայացրել մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ նրանց ընտանիքների անդամների դեմ։

Հայցը ներկայացվել է Ռուբիկ Հակոբյանի, նրա կնոջ, որդու՝ Երեւանի ավագանու անդամ Սամվել Հակոբյանի, ինչպես նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եւ նրա ընտանիքի անդամների դեմ։ Գործը վերաբերում է նրանց ապօրինի համարվող գույքին, որի մեջ են մտնում նրանց բնակարանները եւ օգտագործվող մեքենաները։

Ընդդիմադիր Սամվել Հակոբյանը նշում է, որ դատախազությունը մի քանի տարի շարունակ իրենց ընտանիքների դեմ օպերատիվ աշխատանքներ է իրականացրել։ Նրա խոսքով՝ այս գործողությունները խտրական եւ քաղաքական բնույթ են կրում, եւ իշխանությունները բռնագանձման գործիք են օգտագործում ընդդիմադիրների դեմ։ Նա նաեւ նշում է, որ այս գործը բացվել է այն բանից հետո, երբ նրանք հաղթել են մեկ այլ գործով, որտեղ 7 տարի փորձում էին ապացուցել նրանց մեղքը։ Նոր հայցի հիմքը 1992 թվականին հեռախոս ձեռք բերելու հանգամանքն է։

Հիշեցնենք, որ Ռուբիկ Հակոբյանը նաեւ քրեական գործով է անցնում՝ մեղադրվելով իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նա մեկ ամսից ավելի շրջանակում էր բանտում, սակայն օգոստոսին ազատ արձակվեց։

Վահե Հակոբյանը, որը 2025 թվականի հոկտեմբերի 31-ից գտնվում է հետախուզման մեջ, մեղադրվում է «մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու եւ փողերի լվացման մեջ»։ Այս գործը եւս ընդդիմությունը համարում է քաղաքական հետապնդում։