Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում վաղը՝ ժամը 14.30-ին, կկայանա 3-ամյա Տիգրան Օվանեսովի սպանության գործով դատական նիստը։

Գործով մեղադրյալ է հանդես գալիս Տիգրանի հայրը՝ Արմեն Օվանեսովը։ Ըստ մեղադրանքի՝ Արմեն Օվանեսովը, կասկածներ ունենալով, որ Տիգրանը իր երեխան չէ, 2025 թվականի հոկտեմբերի 27-ին նրան ապօրինաբար զրկել է կյանքից։ Երեխայի դին հայտնաբերվել է դեպքից օրեր անց՝ նոյեմբերի 2-ին, Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատվածում։

Գործով դատավոր Արտավազդ Կարապետյանը նախորդ դատական նիստի ընթացքում երեք ամսով՝ մինչեւ ապրիլի 3-ը, երկարացրել է Արմեն Օվանեսովի խափանման միջոցը՝ կալանքը։