Այսօր Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների եւ մյուս հայ բանտարկյալների դեմ շինծու մեղադրանքների գործով կանխորոշված «դատավճիռները»։ Դռնփակ, կեղծ «դատավարությամբ» կայացված այս վճիռները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը, խաղաղության մասին խոսույթին եւ ձեւական քայլերին զուգահեռ, շարունակում է իր հակահայ քաղաքականությունը։

Ի իսկականում, Բաքվի այս «դատավարության» նպատակն է թիրախավորել եւ վարկաբեկել Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունները, արցախահայության ինքնորոշման պայքարը եւ այդ պայքարի առաջնորդներին։ Այս ֆարսային դատավարության հիմանական նպատակը հայ ժողովրդի եւ նրա ազգային առաջնորդների դեմ հրեշտակներ ստեղծելն է։

Հատկանշական է, որ այս «դատավճիռների» նախօրեին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում խաղաղության մրցանակ են ստանում։ Ահա թե ինչ է նշանակում «խաղաղության գործընթացը» Ադրբեջանի համար։

Արցախի եւ Հայաստանի բանտարկյալները, որոնք Բաքվի կողմից դատապարտվել են, իրականում փաստացի պատանդներ են Ադրբեջանի ձեռքում։ Նրանց անհապաղ եւ առանց նախապայմանի ազատ արձակումը պայման է ոչ թե խաղաղության հաստատման համար, այլ իսկապես խաղաղության հաստատման համար խոսելու իրավունքի համար։ Առանց այդ պատանդների ազատ արձակման, Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության մասին խոսելը ծաղրանք է, անկախ նրանից թե ովքեր են այդ խոսույթի հեղինակները։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակելու է մեր պայքարը՝ Ադրբեջանում պահվող հայ բոլոր գերիների ազատ արձակումը ապահովելու համար։ Մենք կոչ ենք անում մեր տարածաշրջանում իսկական խաղաղության ջատագով ուժերին, առհասարակ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ արդարության համար աշխատող միջազգային բոլոր կառույցներին՝ հետամուտ լինել եւ աջակցել հայ գերիների ազատ արձակման հարցում։

Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իսկական խաղաղության մասին կարելի է խոսել միայն արցախցիների անհատական ու հավաքական բոլոր իրավունքները, ներառյալ պատանդների հայրենիք վերադարձը ապահովելու ճանապարհով։ Սա ենթադրում է բոլոր առումներով իսկապես ուժեղ հայրենի պետություն եւ ազգային նպատակների շուրջ համազգային համախմբում։