Հայաստանի ընտրական դաշտում ընթացող մրցակիցների կերպարների ձևավորումը, իմ կարծիքով, խորը փիլիսոփայական և քաղաքական նրբերանգներ ունի, որը կարելի է բացահայտել Ջեյմս Քիփլինգի «Բանդերլոգների քաղաքը» հեքիաթի միջոցով։
Այս հեքիաթում մարդկանց և կապիկների աշխարհները բաժանվում են խիտ անտառով, որը խորհրդանշում է ընտրողի հոգեկան և սոցիալական հարթությունները։ Երկու աշխարհների միակ կապը, որն իրենց միավորում է, Մաուգլին է։ Նա, որպես «մարդու զավակ», կարողանում է գոյատեւել և՛ մարդկանց, և՛ կապիկների աշխարհում՝ մնալով իրեն՝ մարդը։
Այս համեմատությունը կարելի է կիրառել նաև ընտրական պայքարի տեսանկյունից։ Ընտրողը, որպես «անտառի բնակիչ», հայտնվում է երկու հարթությունների միջև։ Մի կողմից՝ նրան առաջարկվում է «էմոցիոնալ ցնցուղը»՝ համերգներ, պարեր, թմբկահարություն, որոնք նպատակ ունեն զվարճացնել, հաղորդել թեթևություն և մոռացնել առօրյա խնդիրները։ Իրենց կերպարը նրանք ներկայացնում են որպես բաց, անկեղծ և իրենց թերություններով հանդերձ։ Մյուս կողմից՝ ընտրողին առաջարկվում է «սառը ցնցուղը»՝ ռացիոնալ, ո՛չ էմոցիոնալ, ո՛չ էլ պոպուլիստի կերպար։ Այս մրցակիցները պայքարում են տարբեր հարթությունների վրա, և ընտրողը, շիվարած, հետևում է նրանց՝ մի կողմից հիշելով հայրենիքի ծանր իրողությունները, մյուս կողմից՝ լսելով այդ իրողությունները հարթողների «համերգները»։
Այս իրավիճակում հաղթանակի համար պետք է գտնել «Մաուգլիին»՝ այն առաջնորդին, որը կարող է հասկանալ և՛ «անտառի», և՛ «քաղաքի» բնակիչներին։ Նա պետք է լինի ազնիվ, անշահախնդիր, համարձակ և արդարամիտ։ Նա պետք է լինի այն մարդը, որը, թերևս, բանդերլոգների աշխարհում գոյատեւել է՝ առանց փչանալու, ապրել է կապիկների մեջ, բայց չի դարձել կապիկ, մնացել է մարդ։
Հայաստանի պայքարում, որտեղ ընդդիմադիր դաշտը հաճախ չի կարողանում ձևավորել միասնական ուժեղ առաջնորդ, հաղթանակի հիմնական երաշխիքը կարող է լինել հավաքական կերպարը։ Պետք է հաղթի թիմը, որը ներառում է բոլոր այն հատկությունները, որոնք ներշնչում են հույս և կարող են արդարացնել ընտրողի ակնկալիքները։
Քիփլինգի պատմության հիմնական միտքը դհոլների դեմ պայքարն է։ Դհոլները, որոնք կարմիր շներ են, հարձակվում են անտառի բոլոր բնակիչների վրա։ Սակայն նրանց հաջողությունները կրճատվում են, երբ անտառի ուժեղները, իմաստունները և հավատարիմները միավորվում են՝ հանուն մեծ պայքարի։ Նրանք հասկանում են, որ միավորված՝ նրանք կազմում են «փառահեղ որս»։
Այս փորձառությունը հուշում է, որ ամենավտանգավոր իրավիճակներում թիմային աշխատանքը հաղթանակի ամենակարևոր երաշխիքն է։ Հայաստանի ընդդիմությունը պետք է ընդունի այս մարտը, ոչ թե պառակտված, այլ միավորված՝ դառնալով «փառահեղ որսը» դհոլների դեմ։ Իսկ ոչ, թե դառնալ դհոլների թիրախ։