Հայաստանի Հանրապետության դատարանը երկարաձգել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը։ Այս մասին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Արսեն Բաբայանը դատական նիստից հետո։

Ինչպես հայտնի դարձավ, Արշակ սրբազանը ձերբակալվեց դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։