Հունվարի 14-ին Բաքվի գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի հետ հանդիպումից հետո ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նրա վիճակը կայուն է։
«Հետազոտությունների անհրաժեշտություն կա, որոնց հիման վրա կշարահանդես գա հետագա բուժման պլանավորումը։ Այս պահին ամեն ինչ լավ է։ Ամենակարևորը, որ նա մեր մասնագետների հսկողության տակ է։ Մենք խոսեցինք, շփվեցինք, և նա ինքն է ասել․ «Հայաստանում եմ՝ լավ եմ»։ Նրա տրամադրությունը լավ է, վիճակը կայուն է, և նա սպասում է հարազատների հետ հանդիպմանը», – նշեց նախարարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Երևանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում։
Հիշեցնենք, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը հունվարի 14-ին Ադրբեջանի կողմից հանձնվեցին Հայաստանին։ Այս գործընթացը, ըստ պաշտոնական հայտարարության, իրականացվել է որպես խաղաղության գործընթացի գործնական արդյունք։