Իմ աղբյուրներից մեկը, որը բնակվում է Մերձավան գյուղում, տեղեկացրեց, որ Գեւորգ Հարությունյանի ընտանիքը, որը մեղադրվում է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանության մեջ, փորձում է վաճառել իրենց տները։
Ըստ իմ զրուցակցի, վաճառքի գործընթացը բարդ է ընթանում, և գնորդներ գտնելը խնդիր է առաջացնում։ Նա նշեց, որ վերջերս մի խումբ մարդ գնացել է Գևորգենց տանը, սակայն տանը իմանալով, թե ումն է, նրանք անմիջապես հեռացել են։
Հիշեցնեմ, որ նախորդ շաբաթ դատարանում մեկնարկեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ Կարեն Աբրահամյանի սպանության գործով դատաքննությունը։ Քրեական գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանը և Գեւորգ Հարությունյանը։
Նարեկ Օհանյանը, որը նույնպես կալանավորված է սպանության գործով, Մերձավանի նախկին ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի ազգականն է։ Ըստ համայնքում տարածված լուրերի՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից տասը օր առաջ Նարեկ Օհանյանը լքել է երկիրը, ինչը հարուցում է լրացուցիչ կասկածներ։
Ախտոյանների և Գեւորգ Հարությունյանի ընտանիքի անդամների հեռացումը գյուղից տեղի է ունեցել բնակիչների պահանջով, և պետությունը նրանց ապաստան է տվել։