Հունվարի 5-ին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ալեն Սիմոնյանը իր ծննդյան օրվա առթիվ շքեղ միջոցառում է կազմակերպել:

Ինչպես նախապես հայտնել էինք, իշխանական շրջանակների ներկայացուցիչներն իրենց հավաքվել են «Պալլադիում հոլլ»-ում՝ նշելու Ալեն Սիմոնյանի 46-ամյակը: Ըստ մեր աղբյուրների՝ միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ընտանիքի անդամների հետ:

Հյուրերի թվում հաշվվում է ավելի քան 200 անձ, որոնց շարքում են եղել Սյունիքի մարզի տարբեր համայնքների ղեկավարներ: Ըստ տեղեկությունների՝ նույն սեղանի շուրջ են նստել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի նախկին ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, ինչպես նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի նախկին տեղակալ Նարեկ Մանուկյանը:

Միջոցառմանը ներկայացել են նաև ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, ինչպես նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները: Բացի այդ, ներկա են եղել ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարները, գրեթե բոլոր նախարարները, ԱԺ աշխատակազմի անդամները, ինչպես նաև Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամները:

Հայտնի է, որ միջոցառմանը ներկա է եղել նաև Ալեն Սիմոնյանի նոր ընտրյալը՝ Անելյա Գուբրյանը: