Այսօր՝ 2026 թվականի հունվարի 19-ին, Ազգային Ժողովում քննարկվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու» նախագիծը։

Նախագծի համաձայն՝ հունվարի 27-ը պետք է սահմանվի որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և դառնա ոչ աշխատանքային օր։

Օրենքի երկրորդ ընթերցման ընթացքում նախագծում կատարվեց կարևոր փոփոխություն։ Ի տարբերություն նախնական տարբերակի, որը նախատեսում էր օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը պաշտոնական հրապարակումից հետո հաջորդող տասներորդ օրը, փոփոխված տարբերակը նախատեսում է, որ օրենքը կմտնի ուժի մեջ անմիջապես։

ԱԺ-ի ներկայացուցիչների խոսքով՝ այս հարցում նախապես պայմանավորվածություն է ձեռք առնվել նախագահի հետ, և նախագիծը կստորագրվի հնարավորինս արագ։ Եթե ԱԺ-ն կողմ կքվեարկի նախագծին, հունվարի 27-ը կդառնա ոչ աշխատանքային օր։

Նախագծի հեղինակները նաև նշել են, որ հունվարի 27-ին կվերաբերվեն հայրենիքի համար զոհվածներին՝ «երկնային բանակի առաջ խոնարհվելով», իսկ հունվարի 28-ին կնշվի երկրային բանակի օրը։