Նախորդ շաբաթ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում ադրբեջանական գերությունից ազատված Վագիֆ Խաչատրյանին են կատարել սրտի վիրահատություն։ Ընթացքը հարթ է եղել, առանց բարդությունների։

Վերադարձել է հայրենիքը՝ երկու տարի և ավելի շաբաթ անմարդկային պայմաններում ապրելուց հետո։ Ինչպես տեղեկացվել է, նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, իսկ իր վիճակը գնահատվում է կայուն՝ կրած վիրահատության ծավալին համապատասխան։

Ես կապ հաստատեցի Վագիֆ Խաչատրյանի դստրու՝ Վերա Խաչատրյանի հետ՝ պարզելու համար հայրիկի առողջական վիճակի մասին նորագույն տեղեկությունները։ Նրա խոսքով՝ ընտանիքը դեռևս հիվանդանոցում է։

«Վիճակը նորմալ է, սակայն դեռ դուրս գրելու հնարավորություն չկա, քանի որ կատարվել է բաց վիրահատություն։ Ադրբեջանում գտնվելու ընթացքում հայրիկիս վիճակը բնականաբար կրիտիկական է դարձել, և դա իր ազդեցությունն է թողել։ Հնարավոր է՝ նոր շաբաթ դուրս գրեն»,- ասաց Վերա Խաչատրյանը։

Հարցրինք նաև Վագիֆ Խաչատրյանի հոգեբանական վիճակի մասին։ Դուստրը հստակեցրեց, որ այս առումով իրավիճակը նորմալ է։