Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում նավթամթերքի նոր խմբաքանակ։

Համաձայն հաղորդագրության, ադրբեջանական կողմը հունվարի 8-ին Գյուզդեկի երկաթուղային և Բաքվի բեռնատար կայարաններից Հայաստան է ուղարկելու 1000 տոննա AI-92 բենզին, 1000 տոննա դիզելային վառելիք և 1800 տոննա AI-95 բենզին։

Այս մատակարարումը համարվում է երկու պետությունների միջև վերջին տասնամյակներում կնքված առաջին ուղիղ առևտրային համաձայնագիրը։

Նախկինում նման խմբաքանակը Հայաստան է հասել 2023 թվականի դեկտեմբերի վերջին՝ 22 վագոն բենզինով։ SOCAR-ի արտադրած AI-95 տեսակի բենզինի ներկրմամբ զբաղվում են երկու հայկական ընկերություններ՝ «Մեգա Թրեյդ»-ը, որը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, և «Շիշա ուորլդ»-ը, որը փոխկապակցված է Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ։

Նախարարության կողմից տրամադրվել է միայն այս հաստատումը, ավելին՝ խմբաքանակի չափը, տեսակը կամ մուտքի ժամկետները, չի նշվել։