Հունվարի 8-ին Ադրբեջանը նախատեսում է Հայաստան ուղարկել նավթամթերքի երկրորդ խմբաքանակը։ Ըստ պլանների՝ Հայաստան կմատակարարվի 1000 տոննա 92 տեսակի բենզին, 1000 տոննա դիզելային վառելիք և 1800 տոննա 95 տեսակի բենզին։
Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումները սկսվել են դեկտեմբերի 18-ին՝ երկու երկրների միջև խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում։ Բենզինը վաճառվում է միջազգային շուկայական գներով։
Արարատ Միրզոյանը նշել է, որ նման ձեռքբերումը շահավետ է հայաստանցիների համար։ Նա նաև հավելացրել է, որ, թեև կան բոյոկոտի կոչեր, սակայն այդ բենզինի համար հերթեր են առաջանում։
Ըստ նրա՝ Ադրբեջանը նման քայլեր ձեռնարկում է այն պատճառով, որ խաղաղությունը հաստատված է, և համագործակցություն պետք է ձևավորվի։ «Մեր տարածքով պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռները, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը։